Հասարակություն 

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները: Այդ մասին հայտնել են Կանադայի փրկարարական ծառայությունից:

 

վերջին մեկ օրվա ընթացքում Կանադայի Բրիտանական Կոլումբիա պրովինցիայում հրդեհները ընդգրկել են 13 հազար հեկտար տարածություն:

 

Հրդեհը սկսվել է Արքայազն Ջորջ քաղաքի մոտ՝ սպառնալով մոտակա 200 բնակարանների:

Աղետի գոտուց շտապ կարգով էվակուացվել են 80 տեղացի բնակիչներ:

 

Հրդեհի դեմ ներկայումս պայքարում են 120 մասնագետներ:

 

Հրդեհների մարման գործողություններում ներգրավվել են 6 ուղղաթիռներ ու 4 ինքնաթիռներ:

 

Հրշեջները աշխատում են շուրջօրյա գրաֆիկով:

Հրդեհի տարածմանը նպաստում են տաք եղանակը, քամին ու անձրեւների բացակայությունը:

 

 

Նույն շարքից