Հասարակություն 

Նիգերիայում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է 7 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Առնվազն 7 մարդ է մահացել Նիգերիայի հյուսիսում ավտոբուսի կանգառում իրականացրած պայթյունի հետեւանքով:

Պայթյունը հնչել է Նիգերիայի հյուսիսում գտնվող Դամտրու քաղաքում:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Բոկո հարամ խմբավորման ծայրահեղականները զավթել են Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Մարտե նահանգը:

 

Նիգերիայում գործող ծայրահեղական իսլամականները պայքարում են կենտրոնական իշխանության դեմ ու պարբերաբար իրականացնում ահաբեկչական գործողություններ:

 

Նիգերիայի կառավարական զորքերը նրանց դեմ պայքարում ներգրավել են նաեւ հարեւան Չադի զինվորականներին:

 

Ծայրահեղականները ներկայումս վերահսկում են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող մի քանի բնակավայրեր ու քաղաքներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից