Հասարակություն 

Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման 6 համախոհների

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Երկիրը լքելու փորձ կատարելիս, օդանավակայանում Ինդոնեզիայի իրավապահները ձերբակալել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության 6 համախոհների:

 

Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանության պետ, գեներալ Բադրոդին Հայիթին, նշելով, որ առաջիկայում նախաքննության արդյունքում նրանց կարգավիճակի մասին որոշում ընդունելուց հետո, կառաջադրվի մեղադրանք:

Նրա խոսքերով, ձերբակալվածները մտադիր էին Մալազիայից անցնել Թուրքիա ու այնուհետեւ հատելով սիրիական սահմանը միանալ իրենց կողմնակիցներին:

 

 

Բացի այդ Ինդոնեզիայի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում փոփոխություններ մտցնել երկրի օրենսդրությունում, ինչի հետեւաքով գրոհայիններն սատարելու ու ռազմական գործողություններին մասնակցելու դեպքում ինդոնեզիացիները կզրկվեն քաղաքացիությունից:

 

Տվյալների համաձայն ներկայումս Սիրիայում ու Իրաքում ԻՊ խմբավորման շարքերում մարտնչում են առնվազն 500 ինդոնեզիացիներ:

 

 

 

 

 

Նույն շարքից