Հասարակություն 

Սպասել են, որ գարունը գա, ծառերը կանաչեն, որ ծառերի միջից չերևան. Լիսկայի Զարզանդը՝ դեպքի մասին. Yerkir.am

Մեր մարզպետն Աստծու պահած մարդ ա, որ գյուլլից մի հատը չի կպե: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն՝ անդրադառնալով մարզպետի դեմ մահափորձին:



Հարցին` հնարավոր է կատարվածը Գորիսի վերջին դեպքերի հետ կապված լինեն, Զարզանդը նշել է, որ դա ոչ ոք չի կարող ասել:   Նկարագրելով դեպքը` նա պատմեց. «Անտառի մեջ նստած ա եղել, անտառի մեջ սպասելուց ա եղել: Չեմ կարա ասեմ` մի հոգի ա՞ եղել, թե՞ մի քանի: Հնարավոր ա` մի ամիս, երկու ամիս, երեք ամիս ճանապարհներն ուսումնասիրել են, հատուկ էդ պավառոտն ընտրել են, որ ինքը ավտոն ավելի շատ դանդաղացնի, սպասել են, որ գարունը գա, ծառերը կանաչեն, որ ծառերի մեջից չերևան: Դա մի օրվա, էրկու օրվա բան չի…»:

 


Նույն շարքից