Երևանում մայիսի 22-26-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, մայիսի 23-ին՝ +28, մայիսի 24-26-ին՝ +26 աստիճան:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։