ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց, որ իր այցը Հայաստան բարեկամական բնույթ է կրում, և որ «ՈՒԵՖԱ–ն որևէ խնդիր չունի Հայաստանի հետ»։
«Շատ ուրախ եմ կրկին լինել Հայաստանում։ Բուլղարիայի ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան, քանի որ վաղուց չէի հանդիպել իմ ընկեր Ռուբենի հետ (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյան)»,– ասաց Պլատինին։
Նա նշեց նաև, որ ՈՒԵՖԱ–ի ներկայացուցիչները մշտական կապեր են պահում ՀՖՖ–ի աշխատողների հետ։