Հասարակություն 

YouTube կայքից օգտվելու մի շարք առավելություններ, որոնց մասին քչերը գիտեն

Adme.ru կայքը ներկայացնում է YouTube կայքից օգտվելու մի շարք առավելությունների մասին, որոնց մասին շատերը տեղյակ չեն։ YouTube կայքը աշխարհում ամենատարածված առցանց ծառայությունն է, որը հնարավորություն է ընձեռում դիտել միլիոնավոր տեսանյութեր, հոլովակներ և ֆիլմեր:

 

 


1. Տեսանյութը հնարավոր է տեսապատկեր դարձնել, եթե դուք հղումից առաջ ավելացնեք GIF բառը:



 

 

2. Սիրած երաժշտի պաշտոնական էջը կարող եք գտնել որոնման վայրում` դնելով հեշթեգ (#) ու համապատասխան անունը:



 

 

3. Musixmatch անվճար հավելվածը հնարավորություն է տալիս կարաոկե երգել: Այն պարունակում է 7 մլն-ից ավելի երգեր` 32 լեզվով:



 

 

4. YouTube-ն ունի  MooMa.sh հավելվածը, որը կարողանում է «ճանաչել» ցանկացած երգ կամ երաժշտություն:



 

 

5. Եթե սեղմեք տեսանյութի ներքևի աջ հատվածի ուղղանկյան վրա, ապա տեսանյութը կդիտեք մեծ էկրանով



 

 

 

6. Եթե ցանկանում եք անջատել տեսանյութի վերամիացման գործառույթը, պարզապես սեղմեք Autoplay կոճակը:



 

 

 

7. Video Quality Report  ծրագրի միջոցով կարող եք ստուգել, թե Ձեր պրովայդերն ինչ որակի կապ է ապահովում տվյալ տեսանյութի դիտման համար: 



 

 

8. Այցելեք youtube.com/testtube հասցեով, սեղմեք «Անցում կատարել նոր դիզայնին» և         կկարողանաք տեսնել կայքի նոր դիզայնը:



 

 

9. Դուք կարող եք սմարթֆոնից կամ պլանշետից տեսանյութը Wi-Fi անլար կապի միջոցով  տեղափոխել հեռուստացույցի էկրանին: Դրա համար հարկավոր է YouTube միացնել բջջային սարքով, միացնել տեսանյութն ու միացումների մեջ գտնել Ձեր հեռուստացույցը: Պարտադիր նախապայման է, որպեսզի Ձեր բոլոր սարքերը միացված լինեն Wi-Fi-ի միևնույն ցանցին:


 

 

10. YouTube Kids հավելվածը, որը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար, թույլ է տալիս երեխաներին դիտել միայն նրանց տարիքային խմբի համար նախատեսված տեսանյութերը:

 

 

Նույն շարքից