Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով հարցաքննված գործարարը կդիմի դատարան. «Փաստինֆո»

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը պատրաստվում է դիմել դատարան՝ իրեն զրպարտելու հայցով:



«Փաստինֆո»ի այս տեղեկությունները քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը կողմնակից է, որ բոլոր հարցերը լուծվեն իրավական տիրույթում:



Հիշեցնենք` մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո, երբ Տիգրան Կարապետյանը հրավիրվել էր հարցաքննության, լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որտեղ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդիա Հովհաննիսյանը Տիգրան Կարապետյանին մեղադրել էր Սուրիկ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ:

 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից