Հասարակություն 

Ինչպե՞ս խնամել մազերը ամռան ամիսներին

Ամռան ամիսներից հետո մազերը սովորաբար խղճուկ տեսք ունեն. չոր են, ճյուղավորված, կոպիտ ու անկյանք: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները զրկում են զրկում են դրանց իրենց առաձգականությունից, վնասում մազերի հատկապես վերին շերտը: Առաջարկում ենք մի քանի խորհուրդ ամռան ընթացքում մազերը ճիշտ խնամելու համար:



Առաջին հերթին օգտագործեք ինչ-որ պաշտպանիչ միջոց, եթե չեք կրում գլխարկ: Օրինակ՝ արևապաշտպան քսուքը: Պետք է այն քսել շամպունից և փափկեցնող միջոցների օգտագործումից հետո, մաքուր մազերին: Այնուհետև, տուն վերադառնալով, նորից լվանալ մազերը:

Կարող եք նաև ստանալ տնային պայմաններում:



Յուղոտ մազերի համար

Ստացեք այսպիսի խառնուրդ' 1 թեյի գդալ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, նույնքան կաթ և կիտրոնի հյութ, 2 ճ/գ կեռասի պտղամիս' առանց մաշկի:
Խառնուրդը քսել մազերին և գլխամաշկին, այնուհետև թողնել 10-12 րոպե, հետո լվալ տաք ջրով և այուհետև ցայել սառը ջրով:



Նորմալ մազերի համար

Վերցնում եք 1 ձվի դեղնուց, 1 ճ/գ ձիթապտղի յուղ, 1ճ/գ մեղր, 1 թ/գ բալի հյութ: Խառնեք իրար, քսեք մազերին և լվացեք 20 րոպե հետո:

Եթե մազերը ճյուղավորվում են արևից, ապա օգտագործեք վիտամին Е , որը կարող եք ձեռք բերել դեղատներից ինչպես յուղի տեսքով, այնպես էլ հաբի:
Այս վիտամինով դիմակը արվում է շաբաթը մեկ անգամ մազերը լվալուց առաջ: Մազերին ձվի դեղնուցի հետ քսել վիտամինը, թողնել 15 րոպե և լվանալ: Շամպունի կարիք չկա:

Կարևոր է իմանալ նաև, թե ինչ հաճախականությամբ լվանալ մազերը այս ամիսներին:



Ամռանը չի կարելի ամեն օր շամպունով լվանալ մազերը: Ինչքան էլ թարմություն և նրբություն զգաք, միևնույնն է, այն չորացնում է մազերը: Օգտակար են բնական բուսական հեղուկները: Հեռու մնացեք ամռանը դիմակներից, շամպուններից, բալզամներից և այլն: Կարելի է օգտագործել ժոժոբայի, ձիթապտղի յուղ:



Մազերի ծայրերի համար խորհուրդ է տրվում կրեմային դիմակները, որոնք քսվում են ծայրերին, հետո ալյումինաթղթով փաթաթվվում և կես ժամ պահվում: Եթե չկա ձեռքի տակ այդպիսի կրեմ, կարող եք օգտագործել ձեռքի կրեմներ, դրանք էլ են շատ լավ օգնում:



Մի մոռացեք, որ սպորտը նույնպես օգնում է մազերի առողջությանը: Զբաղվելով սպորտով' Դուք լավացնում եք արյան շրջանառությունը և թթվածնի ճիշտ մատակարարում ապահովում:

Նույն շարքից