Հասարակություն 

Վարդավանքում միակ շրջանավարտի համար Վերջին զանգ են կազմակերպել

Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի դպրոցն այս տարի 1 շրջանավարտ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդավանքի  գյուղապետ Գարեգին Կոստանդյանը՝ նշելով, որ Վերջին զանգի միջոցառում, այնուամենայնիվ, եղել է:



«Մեր շրջանավարտին՝ Նադեժդային, օգնեցին ցածր դասարանների աշակերտները, արտասանեցին, երգեցին, պարեցին, որպեսզի այդ աշակերտի համար հեշտ լինի»,-ասաց գյուղի ակումբավար Արև Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառմանը մասնակցել են գյուղացիները, ծնողները, ուսուցիչները:



Ակումբավարը նշեց, որ Վերջին զանգի միջոցառումները գյուղի միակ շրջանավարտի համար դրանով ավարտվեցին. «Վերջին զանգին նվերներ չկային, միայն ծաղիկներ կային ուսուցչի համար»։


Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից