Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման 3 դեպքից` 2-ը:

 

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 7, կողոպուտի եւ կաշառակերության 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության  5  դեպք:

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից