Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Analitik.am կայքի հանդեպ իրականացված կիբեռ հարձակումը, անկախ շատերի՝ այդ կայքի հանդեպ ունեցած վերաբերմունքից, մի բան է հաստատում. արդեն հաբռգած, ժամանակին այս երկիրը թալանած, ջրի գնով ահռելի հարստություններ ձեռք բերած անձինք շարունակում են զարկ տալ ամենաթողությանը, լկտիությանը:
Շարունակում են, որովհետև իրենց գործած հանցանքների համար բանտերում հայտնվելու փոխարեն՝ դեռ ,,զգլխիչ,, ախորժակներ ունեն, դեռ ընդունվում են երկրի բարձրագույն իշխանությունների կողմից՝ հիմա էլ ակնկալելով հարստության նորանոր աղբյուրներ... Մամուլի դեմ ցանկացած հարձակում՝ հարձակում է ազատ խոսքի, ժողովրդավարական արժեքների դեմ:
Ուստի, նմանները պիտի պատժվեն օրենքի խստությամբ, որպեսզի հասկանան, որ մեր գլխավոր ձեռքբերումը մեր ազատ մամուլն է, ու իրենք իրավունք չունեն իրենց լկտիությունների թիրախ մամուլը դիտարկել...