Հասարակություն 

Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 1850 մարդ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եմենում վերջին շրջանում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 1850 մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, նշելով, որ հազարավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը:

 

 

Հիշեցնենք, որ Եմենի շիա ապստամբների ու հակամարտող մյուս կողմերի միջեւ ձեռք էր բերվել 5-օրյա հրադադար, ինչը հնարավորություն է տալիս Եմեն հասցնել անհրաժեշտ հումանիտար օգնությունը:

Միաժամանակ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրանական նավերը, առանց ՄԱԿ-ի նախնական համաձայնության չեն կարող մուտք գործել Եմենի նավահանգիստներ

 

Միաժամանակ Սաուդյան Արաբիայի ու արաբական երկրների օդուժը շարունակում է Եմենի շիա ապստամբների հենակետերի ռմբակոծությունները, ինչի հետեւանքով զոհեր են գրանցվել նաեւ խաղաղ բնակչության շրջանում:

Հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը ու մեկնել հարեւան երկրներ:

 

 

Նույն շարքից