Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն Կաննի միջազգային կինոփռատոնին ներկայացրել է իր մասնակցությամբ նոր ֆիլմը, որը կոչվում է «Սիրո հովիտ»:
Russia Today-ի հայտնում է, որ դերասանը ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ «շատ է սիրում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես լավ եմ ճանաչում և շատ եմ սիրում պարոն Պուտինին: Ես հաճախ եմ շրջագայում ԽՍՀՄ-ում, ավելի կոնկրետ` Ռուսաստանում», - մասնավորապես՝ ասել է Ռուսաստանի հանդեպ իր ջերմ վերաբերմունքով հայտնի Դեպարդիեն:
Հայտնի դերասանը շփոթվել է և ԱՊՀ տարածքն անվանել ԽՍՀՄ։