Հասարակություն 

11 տարեկան տղան ավարտել է քոլեջը և ստացել կրտսեր մասնագետի երեք դիպլոմ

Ամերիկացի դեռահասը ավարտել է քոլեջը 11 տարեկանում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:



Տանիշկ Աբրահամը American River College-ում կրտսեր մասնագետի երեք դիպլոմ է ստացել: Նա սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ և օտար լեզու:

 

Տանիշկը թվիերյան իր էջում գրել է, որ իրեն հրաշալի  է զգում, քանի որ իրականացրել է իր առաջին «մանկական քայլերը» դեպի մեծ նպատակ: 

Նույն շարքից