Հասարակություն 

Չեխիայում մեկնարկում է «նացիստական օկուպացիայի» պայմաններով ռեալիթի–շոու

Չեխիայում ռեալիթի–շոու է մեկնարկում, որի մասնակիցները պետք է երկու ամիս ապրեն հեռավոր ֆերմայում, որի պայմանները համապատասխանում են 1939 թ.–ին նացիստական օկուպացիայի տարիների պայմաններին, ուրբաթ հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։



«Արձակուրդներ պրոտեկտորատում» ռեալիթի–շոուն մեկնարկում է մայիսի 23–ին։ Շոուին կմասնակցի յոթ հոգուց բաղկացած ընտանիք, որոնք ընտրվել են ավելի քան 400 ցանկացողներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ըստ շոուի` նրա մասնակիցները կհայտնվեն մի իրավիճակում, որը նման է 1939 թ.–ի մարտին երկրում տիրող իրավիճակին, երբ Հիտլերի զորքերը ներխուժեցին Չեխոսլովակիա։ Շոուի հերոսները պետք է անցնեն մի շարք «փորձությունների» միջով, որոնց հետ բախվել են երկրի բնակիչները օկուպացիայի ժամանակ` սով, շոուի կազմակերպիչների այցեր, որոնք ներկայացնում են Երրորդ ռեյխի (գեստապո) պետական գաղտնի ոստիկանությունը։




Նույն շարքից