Լիտվայում մոտ 15.000 մարդու շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ընտրվել է լիտվական ձկների «թագավորը»:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Tinca tinca լատինատառ անվանումով ձկնատեսակը, որի առավել երկարությունը հասնում է 60 սմ-ի, իսկ քաշը` 7.5 կգ-ի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Tinca tinca-ից զատ քվեարկության է դրվել ևս 14 ձկնատեսակ, այդ թվում՝ նաև իշխանը: