Չինաստանի հարավային հատվածներում հորդառատ անձրևնեի հետևանքով սկսված հեղեղներից զոհվել է առնվազն 57 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում կա 2 երեխա։ Հոսպիտալացվել է 21 երեխա։
Հաղորդվում է, որ Գուան քաղաքում 16-հարկանի շենքի փլուզումից զոհվել է 16 մարդ։