Հասարակություն 

Մահացել է հայտնի դերասան Եվգենի Մենշովը

Ծանր հիվանդությունից հետո 69 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Մենշովը: Նա մահացել է հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացրել է դերասանի այրին` Օլգա Գրոզնայան, գրում է «Московский комсомолец»-ը: 

 

Երիկամների հետ կապված խնդիրների պատճառով Մենշովը հիվանդանոց տեղափոխվել էր դեռևս 2014 թվականի հոկտեմբերին:

 

Մենշովը, հիշեցնենք, Անգելինա Վովկի հետ միասին 1988 թվականից մինչև 2006 թվականը վարել է «Տարվա երգը» հաղորդումը, նկարահանվել 24 ֆիլմերում:

Նույն շարքից