Մայիսի 22-ին՝ ժամը 14:15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղիազարյան փողոցում կատարվում է գազի գողություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են, որ Եղիազարյան փողոցի տներից մեկի բնակիչ Արտեմ Ա.-ն չհանդիսանալով նշված ՓԲԸ բաժանորդ, իր տան ճակատային մասով անցնող գազատարի խողովակատարից գաղտնի ծակելու միջոցով՝ կցորդիչով ապօրինի գազ է օգտագործել` ՓԲԸ-ին պատճառելով նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: