Հասարակություն 

Թեթև ապրելու մի քանի գրավական

Փոքրիկ խնդիրներից մեծ պրոբլեմ ստեղծելը հաճախ բնավորության թերություն է, երբեմն էլ` «կարևոր» տեսք ընդունելու ձև: Ամեն դեպքում դա բարդացնում է կյանքը: Պատահածը ոչ թե ուռճացրեք, այլ փորձեք հակառակը…



Հապճեպ ենթադրություններ մի կատարեք։ Հաճախ, մտածելով, թե մենք գիտենք՝ ինչ է լինելու հետո, գալիս ենք որոշակի ենթադրության ու, քանի որ վստահ ենք լինում մեր կարծիքի մեջ, իրադարձությունները հենց այդպես էլ դասավորվում են: 



Օրենքներ մի հորինեք: Ազատեք Ձեզ ամեն տեսակի «պարտավոր եմ»-ներից ու «պիտի»-ներից:



Մի փնտրեք իդեալական բաներ: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ձգտեք հասնել «բավականաչափին», ոչ թե իդեալականին, քանի որ վերջինս այս կյանքում կամ չկա, կամ հազվադեպ է:


 

Մի հավատացեք էմոցիաներին: Հաճախ դեպրեսիվ վիճակի տպավորություն կարող է ստեղծել հասարակ սովածությունը, բայց եթե դուք փոքր- ինչ քաղցած եք, դեռ չի նշանակում, թե դժբախտ եք:



Ոչինչ սրտին մոտ մի ընդունեք: Հաճախ ինքներդ եք շատերին նման խորհուրդ տալիս: Վատ չէր լինի երբեմն սեփական խորհուրդները կիրառել:



Լավատես եղեք: Մի ասեք, որ վատատես եք ու վերջ: Աշխատեք Ձեզ վրա, և կստացվի:



Մի ապրեք անցյալով: Եղածը եղած է: Մոռացեք, ինչպես վատ երազը, ու առաջ շարժվեք: Մի կառչեք անգամ լուսավոր անցյալից. Այն նույնպես հետևում է: Ավելի լավ է աշխատեք նույնպիսի եւ ավելի լավ ապագա կառուցելու վրա:

Նույն շարքից