Հասարակություն 

Սելֆիի հերթական զոհը

Սինգապուրի քաղաքացին մահացել է Ինդոնեզիայում  սելֆի անելու փորձի ժամանակ:


21-ամյա տղամարդը փորձել է սելֆի անել Բալիից հարավ-արևելք գտնվող Նուսա-Լեմբոնգան կղզու ամենավտանգավոր հատվածներից մեկում․  ջրի ալիքը հարվածել է վերջինիս և գցել օվկիանոս:


«Նա չի կարողացել պահել հավասարակշռությունը երբ քարին կանգնած ալիքը հարվածել է նրան և նա ընկել է ջրի մեջ: Նախնական տվյալներով, նա չի կարողացել լողալ», -հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Գեդե Արիանտան, փոխանցում է «РИА Новости»-ն:

Նույն շարքից