Հասարակություն 

The Telegraph․ Պոլինա Գագարինա՝ «Եվրատեսիլ-2015»-ի հաղթողի հավակնորդ

Բրիտանական The Telegraph  պարբերականը մի հետաքրքիր հոդված է հրապարակել  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի վերաբերյալ։



Պարբերականը, նշելով հաղթողի հավակնորդի անունը, հայտնում է, որ Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան հաղթողի ամենահավանական թեկնածուն է։


«Հենց որ գեղեցկուհի Պոլինա Գագարինան իր երկար սպիտակ զգեստով բեմ բարձրացավ, երգեց բարձր նոտաներ և հմայեց մրցույթի կիսաեզրափակչին ներկա հանդիսատեսին, բլոգերները, լրագրողները և բուքմեյքերները միաձայն հայտարարեցին նրա հաղթանակի մեծ հավանականության մասին»,- գրում է The Telegraph-ը։



Պոլինան «A Million Voices» երգը եզրափակիչում կատարելու է 25-րդ համարի ներքո, իսկ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը վեցերորդն է։



Նույն շարքից