Հասարակություն 

Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 24-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:



Մայիսի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:



 

Երևանում՝
Մայիսի 24-27-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:



Մայիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

 
 

Նույն շարքից