Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 25-ից 29–ն ընկած ժամանակահատվածում շրջանների զգալի մասում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ, հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում մայիսի 25-29-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` արագությունը կարող է վայրկյանում հասնել 15-20 մետրի։
Այս պահին մայրաքաղաքում փոփոխական ամպամածություն է նկատվում, սնդիկի սյունը ցույց է տալիս 22 աստիճան տաքություն։