ՀՀ պետական կառավարման ակադեմիայում այսօր Բաց դռների օր էր, որի նպատակն է ապագա մագիստրանտների և ասպիրանտներին աջակցել` կայացնելու ճիշտ որոշում իրենց մասնագիտական առաջընթացի համար:
Ակադեմիան առաջին անգամ ներկայացրեց նոր ծրագիր` «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական և ասպիրանտական կրկնակի դիպլոմի այս ծրագիրն Ակադեմիան իրականացնում է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի (ՄՌՀ) հետ համատեղ:
Ուսման տևողությունը 1.5 տարի է, ուսուցման ձևը` առկա: Մագիստրանտներն առաջին կիսամյակի քննությունները Ակադեմիայում հաջողությամբ հանձնելուց հետո երկրորդ կիսամյակում ուսումը շարունակում են Վիլնյուսում` ՄՌՀ-ում: Շրջանավարտներին կշնորհվի եվրոպական նմուշի դիպլոմ ՄՌՀ-ի կողմից և հայկական նմուշի դիպլոմ` Ակադեմիայի կողմից:
Ակադեմիայի ամբիոնների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, հետբուհական ծրագրերը, կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ցանկացած հարցի շուրջ: