Հասարակություն 

Արտաշատի քաղաքապետ կարող է դառնալ հակակոռուպցիոն խորհրդի նախագահի որդին

Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ծրագիրը` կառավարությունը առաջին քայլերն է անում թիրախային հակակոռուպցիան գործողությունների շարքում: Արտաշատում կոռուպցիան վերացնելու համար քաղաքապտ է առաջադրվել Հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարի որդին:



«Հազար ու մի մարդ կա, հազար ու մի անվստահելի թեկնածու: Վարչապետը միայն մեկ հոգու կարող է լիարժեք վստահել և հենց այդ մեկ հոգին էլ կդառնա Արտաշատի քաղաքապետ: Հուսով ենք կդառնա` մենք նաև քաղաքացիների կարծիքը կուզենանք լսել», – բացատրեց Հակակոռուպցիոն խորհրդի հանրային կարեպի վարչության ղեկավար Արգամ Հովիկյանը:



Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ և գեղեցիկ զուգադիպությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացատրում է, որ ղեկավարվել է միջազգային չափանիշներով: «Վերջես միջազգային ԳՌԵԿՈ հակակոռուպցիոն կազմակերպությունը հայտարարեց, որ որքան շատ գումար պետությունը ներդնի կոռուպցիայի դեմ պայքարի մեջ, այդքան արդյունք կունենա: Ես որոշեցի կառուպցիայի դեմ պայքարի գործում ներդնել իմ ամենաթանկ արժեքը` որդուս»:



«Կարծում եմ մի քանի տարվա ընթացքում բոլորը կհասկանան, որ իզուր էին քննադատում այս որոշումը և կգան ինձ ասելու` էս ինչ ճիշտ բան եք արել, պարոն վարչապետ», – բացատրեց վարչապետը: «Համ լավ ուսում ունի, համ մանակցել ա հազար ու մի ամառային կոնֆերանսների , համ էլ… ուղղակի աշխարհի ամենահամով տղեն ա», – հավելեց երկրի երրորդ դեմքը:



Թեկնածուի շանսերը զգալիորեն մեծացան վերջին օրերին, երբ միակ մրցակիցը լքեց ընտրապայքարը: «Երևի զգաց, որ Արգամից լավը չի ու սթափ որոշում կայացրեց», – նշում է ԿԸՀ աղբյորը:


Աղբյուրը՝ armcomedy.com

Նույն շարքից