Հասարակություն 

Forbes-ի ցուցակի յոթերորդ տեղում են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները

Ժամանակակից Ռուսաստանում սեփական բիզնեսը երկրորդ սերունդին փոխանցելու օրինակները դեռ քիչ են: Սակայն, ամենահարուստ ռուսաստանցիների բազմաթիվ ժառանգներ պատրաստվում են փոխարինել ավագ սերնդին:



Forbes ամսագրի ռուսական տարբերակը ուսումնասիրել է, թե որտեղ են աշխատում Forbes ցուցակի 150 մասնակիցների երեխաները: Նրանք, ովքեր իրենց կարիերան կառուցում են ընտանեկան բիզնեսը շարունակելով, ավելի շատ են, քան նրանք, ովքեր հիմնել են իրենց սեփական բիզնեսը։



Forbes-ի ցուցակի յոթերորդ տեղում են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները՝ Սարգիս և Տաթևիկ Կարապետյանները:



Սարգիս Կարապետյան



Սամվել Կարապետյանի ավագ որդին 2013 թվականից «Տաշիր» ընկերությունում իրականացնում է կոմերցիոն անշարժ գույքի կառավարումը, այժմ պատրաստվում է մի քանի առևտրի և ժամանցի կենտրոնների թողարկմանը: Ինչպես պատմել է ամսագրին հենց ինքը Սամվել Կարապետյանը, Միտիշչիում կառուցվող կենտրոնը Սարգիսի առաջին լիարժեք նախագիծն է, սկսած «նախագծման, հողատարածքի գնման պահից մինչ գործնական կառավարումը»:



Միլիարդատիրոջ խոսքով՝ զավակները միշտ իմացել են, որ շարունակելու են ընտանեկան բիզնեսը և ցանկանում էին դա:



Սարգիսն ազատ ժամանակ զբաղվում է ըմշամարտով և ֆուտբոլով, հետաքրքրվում է կինոյով և երաժշտությամբ:



Տաթևիկ Կարապետյան



Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը ղեկավարում է ընկերության ժամանցային և մեդիաբիզնեսը, մասնավորապես «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը: Նա անցկացրել է «Սինեմա Սթարի» ռեբրենդինգը: Ինչպես պատմում են ընկերությունում, գործընթացին մասնակցել են աշխարհի լավագույն բրենդինգային և դիզայներական ընկերությունները:



Մանրամասն կարդացեք այստեղ:

Саркис и Татевик Карапетян

Նույն շարքից