Նախօրեին Վոլգոգրադի մարզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և ռուսների միջև:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնում է, որ 57-ամյա վոլգոգրադցին տուն վերադառնալիս չի կարողացել իր «ԳԱԶել» ավտոմեքենան մտցնել ավտոտնակ: Դռների առաջ կանգնած է եղել մի ավտոմեքենա, որում երաժշտություն էին լսում ոչ հեռու բնակվող երկու ադրբեջանցի: Երբ տեղացի բնակիչը խնդրել է հեռացնել ավտոմեքենան իր ավտոտնակի առջևից, սկսվել է նրանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք սկսվել: Ադրբեջանցիները ծեծել են «ԳԱԶելի» վարորդին:
Նրան օգնության են հասել մի քանի տեղացիներ, իսկ ադրբեջանցիները կանչել են իրենց ծանոթներին, ովքեր ևս ադրբեջանցիներ են եղել: Ինչ-որ մեկը հրդեհել է մոտակայքում կայանած «ԿամԱԶ» բեռնատարը: Ծեծկռտուքի ժամանակ տուժել է տեղի մի թոշակառու ևս:
Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները 4 ադրբեջանցիների բերման են ենթարկել բաժանմունք: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը մարզի ՆԳՆ վարչության պետ Ալեքսանդր Կրավչենկոյին հանձնարարել է հետաքննել և պատժել միջադեպի մեղավորներին: