Երիտասարդությունը հնարավորինս երկար պահպւսնել՝ այո, հնարավոր է: Մաշկի ճիշտ խնամքն օգնում է ոչ միայն գեղեցիկ, թարմ տեսք ունենալ, այլև կանխել վաղաժամ կնճիռների առաջացումը և նույնիսկ ծերության տարիներին հպարտանալ խնամված մաշկով:
Լվացվելուց հեստ հաճախ ուշադրություն չենք դարձնում, թե ինչպես ենք սր- բիչով չորացնում մաշկը: Մինչդեռ նույնիսկ դեմքը սրբելն իր "օրենքներն" ունի. չի կարելի սրբիչը տանել աչքերից դեպի կզակը, քանի որ այդ շարժումից քթից շուրթերը գնացող հատվածում երկու խոր ծալք է առաջանում: Պետք է անել հակառակը՝ սրբիչը կզակից տանել դեպի աչքերը:
Եվս մեկ խորհուրդ, ստավոտյան և երեկոյան դեմքը լվանալիս ձեռքերի շարժումները պետք է լինեն ներքևից վերև, իսկ աչքերը լվանալիս քունքերից դեպի քիթը ուղղությամբ:
Մաշկի վաղաժամ ծերացման գլխավոր թշնամիներից է ծխախոտը: Եթե ոչ մի կերպ ծխախոտից հրաժարվել չեք կարողանում, գոնե սահմանափակեք գլանակների թիվը, ծխեք հնարավորինս քիչ նիկոտին պարունակող ծխախոտ: Իսկ ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, թողեք ծխելը: Ծխախոտի ծխից ստւժում է անգամ չծխող կանանց մաշկը, երբ նրանք գտնվում են ծխով լի սենյակում:
Բաղադրամասեր
- 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
- Կես բաժակ սառը ջուր
- 0.5 լ տաք ջուր
- 5 ճաշի գդալ նոր պատրաստած գազարի հյութ
- 1 ճաշի գդալ յուղոտ թթվասեր
Պատրաստման եղանակը
Էմալապատ ամանի մեջ սառը ջուր լցրեք, ավելացրեք կարտոֆիլի օսլան, լավ խառնեք: Ապա տաք ջուր ավելացրեք և դրեք գազին: Եփեք միջին ջերմաստիճանի պայմաններում՝ անընդհատ խառնելով: Երբ դիմակը մի քիչ խտանա, կրակն անջատեք, ավելացրեք գազարի հյութը և թթվասեր: Լավ խառնեք: Մաշկին դիմակը քսեք բարակ շերտով, պահեք 25-30 րոպե:
Պատրաստի դիմակը պահեք սառը տեղում, 3 օրից ոչ ավելի: 6 օր շարունակ դիմակը քսեք դեմքին: Մեկ շաբաթ անց կրկնեք: