Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 32-ը:


Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 11, յուրացման` 2, խուլիգանության` 4, կողոպուտի եւ մաքսանենգության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության` 7,  խարդախության, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից