Հասարակություն Ֆեյսբուք 

Արգամիչի հույսը ծիրանն է. Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այդ ոնց է լինում, որ Աբրահամյան Հովիկի մոտ ամեն բան հաջող է անցնում... Ճարպկություն, թե խորամանկություն... Հիմա էլ Աբրահամյան Հովիկն ասում է սպասեք մինչև տարեվերջ ու կտեսնեք, թե ինչ կլինի մեր տնտեսության հետ... Հիմա էլ հույսը դրել է ծիրանի վրա... Էհ Արգամիչ, անցած տարի ծիրան ասելով մնացինք, հիմա էլ աչքդ ծիրանի ծառերին ես տնգել, հաշվում, գումարում-հանում ես... այս տարի էլ աչքիս ծիրան ասելով կմնանք, դե տնտեսական աճ պետք է ապահովենք, ինչ ծիրան... ծիրանը այլևս սեփականաշնորհել էԱրգամիչը... Ծիրան չկա'...

Այնպես է ստացվում, որ ոչ մեկ բիզնես չունի, բոլորի ձեռքերը մաքուր են, խիղճը մաքուր... Այսօր փոքր բիզնես ունեցող մարդկանց դրդում են արտագաղթի, որ մի քանի խոշոր բիզնեսմեններ իրենց հարստությունը փոքր և միջին ձեռնարկատերերի միջոցով լրացնեն և այսօր ամեն ինչ արվում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը «լուծարվի». էլ չեմ ասում, որ «փայ» մտնելու կարևորագույն մեխանիզմը ամեն անգամ մշակվում է, որպեսզի ճիշտ քայլերով «փայ»-ատերերը գործի անցնեն: Թեև Աբրահամյանը խոստացել էր՝ նոր սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն:

Բայց այսօր տեսնում ենք, որ ունենք այն, ինչ ունենք և գրեթե ոչինչ չունենք, եղածն էլ թալանի միջոցով դուրս գրվեց ու կրկին մի քանի հոգի հարստացան, որոշումներն էլ ետնամուտք տեղափոխեցին, որ մարդ չտեսնի, իսկ ՀՀ քաղաքացին մնաց անարդարությունների, սովի, կրկին ճանապարհ բռնեց՝ արտագաղթի ու հատկապես վերջին շրջանում արտագաղթը մեծ աճ գրանցեց, փոխարենը տնտեսության մեջ տոկոսները բարձրանար, բարձրացավ արտագաղթի... և այս արտագաղթի միակ պատճառը անարդարությունն է, երկիր, որտեղ չկա արդարադատություն, որտեղ մարդը արժեք չի ներկայացնում, ընդհակառակը մարդը՝ ստրուկ է: «Ճպուռն ու մրջյունը», հիրավի, այսօրվա կառավարության համար է գրվել. «Չաշխատցիր ամառը, ասա, ինչն է պատճառը... դե հիմա բռնի վեր-վերի, քամին ծափ տա` դու պարի»:

Սա է մնում կառավարությանը ցայտնոտի շրջանում` ձեռքը գցել փրփուրներին ու վեր-վերի պարել... Դե ինչպես հայտնի է Աբրահամյանի մշակած տնտեսությունը, որ ոչ միայն անկում է ապրում, այլ տնտեսությունը, այլևս հավասարվել է ուղիղ հարթության, իսկ կառավարության՝ նրանց հովանավորյալներն աշխատել են, այն էլ ինչպե~ս են աշխատել-թալանել, որ այլևս ով էլ գա, ավերակների վրա իշխել հնարավոր չի լինելու: Հիմա էլ, այս կառավարության իրենց տաքուկ անկյուններից հեգնանքով նայում են «վեր-վերի» պարողներին... Հովիկն էլ ցավին դարման անելու համար պատրաստ է վեր-վերի խաղալու, որ մեղացնի իրավիճակը...

 

Նույն շարքից