ԱԺ 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքան ֆինանսական հատկացումներ եղել:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են հայորդիների նվիրատվությունների և ֆոնդերի միջոցով, պետական միջոցներ գրեթե չեն ծախսվել, պահուստային ֆոնդից միայն փոքրիկ հատկացում է եղել մեկնարկի համար:
«Մենք արել ենք միջոցառումներ, որոնք միտված են եղել հիշողության ամրապնդմանը, երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր մեզ այդ ծանր պահին ձեռք են մեկնել»,–ասաց Վիգեն Սարգսյանը։