Հասարակություն 

Ճոյտի ազգականների վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունի վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր դեպք է տեղի ունեցել Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում: Պայթյունի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է կոմպրեսորային կայանից, պայթել է Հակոբ Հակոբյանի ազգականներին պատկանողա Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան:



Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանեցեցին հիվանդանոցից, Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 քաղաքացիների վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Երեքն էլ վերակենդանացման բաժանմունքում են: 



Մասնավորապես, պայթյունից տուժած Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, ունի մարմնի մակերեսի 65 տոկոսի այրվածք, ինչպես նաև վերին շնչուղիների 20 տոկոսի այրվածք:

Նույն շարքից