Հասարակություն Տնտեսություն 

Նաիրիտցիները կառավարությունից խոստացված պատասխանն են պահանջում

 

Իրենց աշխատավարձի պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցույց են կազմակերպել: Նրանց ավելի վաղ խոստացել էին մինչև այսօր՝ փետրվարի 20-ը, աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել և այն ներկայացնել իրենց:


Նրանք ակնկալում են 6-ամսյա  ժամանակացույց:


Ակցիայի մասնակիցներն իրենց հետ կառավարության մոտ են բերել «Մի բռնաբարեք ՀՀ օրենքները», «Տվեք մեր փողերը եւ վերջ», «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» գրությամբ պաստառներ, նրանք վանկարկում են «պարտքի մարում»:


Ցուցարարները մինչև  ժամը 13:00-ն պատրաստվում են սպասել կառավարության պատասխանին, որի չլինելու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր:


Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: 

Նույն շարքից