Հասարակություն 

Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը վաղը փակ է լինելու

Անձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 1000-ից մինչև ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:


Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Նույն շարքից