Հասարակություն 

Գավառում «Ֆորդ» ամենագնաց է այրվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրուն եղբայրներ փողոցի Մ. Ս.-ին պատկանող թիվ 192 տան բակում այրվում է ավտոմեքենա:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.33-ին, մարվել` 14.45-ին: Պարզվել է, որ այրվել է «Ֆորդ» մակնիշի 88 LM 788 համարանիշի ամենագնացի առջևի հատվածը (4 ք.մ):

Նույն շարքից