Հասարակություն 

15 տարում համացանցի օգտատերերի թիվն աճել է 8 անգամ. ՄԱԿ

Վերջին 15 տարվա ընթացքում համացանցի օգտատերերի թիվն աճել է 8 անգամ`հասնելով 3.2 մլրդ մարդու, նրանցից 2 մլրդ-ն ապրում է զարգացող երկրներում:


Այս տվյալները հրապարակել է էլեկտրոնային կապի միջազգային ծառայությունը`ՄԱԿ-ի հովանու ներքո մայիսի 25-29-ը Ժնևում տեղեկատվական հանրության բարձր մակարդակի հանդիպման Համաշխարհային 8-րդ ֆորումի հետ կապված, գրում է TASS-ը:



Համաձայն այդ վիճակագրությունների`  համացանցից օգտվողների թիվն աճել է 43 տոկոսով: 

Նույն շարքից