Աճում է այն մարդկանց թիվը, ովքեր Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության պատճառով լքում են երկիրը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
RIA Novosti-ի հաղորդմամբ` Դյուժարիկը ներկայացրել է ՄԱԿ-ի նոր տվյալները.
«Ուկրաինան լքած մարդկանց թիվը նույնպես ավելանում է. 857 հազար մարդ դիմել է ապաստանի, կեցության թույլտվության և հարևան երկրներում այլ ձևերով օրինականորեն հաստատվելու համար: Վերջին 2 շաբաթում այդ մարդկանց թիվը հասել է 23 հազարի»: