Հասարակություն 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաք-երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաք երթը այսօր՝ մայիսի 27-ին, ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղից  մեկնարկել էր:


Երթի մասնակիցների հետ մինչև Ազատության հրապարակ քայլեցին նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը: Ազատության հրապարակում հավաք-երթի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդ երթը տեղի կունենա հունիսի 19-ին:


Երթի ավարտին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրեց ռեփ ոճի երգ, որն արտահայտում է իրենց բողոքն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Հայաստանի մարզերում:

Նույն շարքից