Ժենյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրն է: 1918թ.-ի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիրը: Հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որտեղ հայ ժողովուրդը գեներալ Մովսես Սիլիկյանի, Դրաստամատ Կանայանի և այլ հրամանատարների գլխավորությամբ հակահարված է հասցնում առաջացող թուրք զավթիչներին:
Հերոսամարտեր, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել շուրջ 6 դար առաջ կորցրած պետականությունը: Ճիշտ է, առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ` մինչև 1920թ.-ը, սակայն նրա դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։