Հասարակություն 

Պապուա-Նոր Գվինեայում կախարդության մեջ մեղադրվող կնոջը կացնահարել են

Պապուա-Նոր Գվինեայում կախարդության մեջ մեղադրվող Միֆիլա անունով կնոջը կացնահարել են: Անցյալ շաբաթ 10 տղամարդ` զինված հրազենով, փայտերով և կացիններով, ներխուժել են Էնգա գավառի գյուղերից մեկը, որտեղ բնակվում էր Միֆիլան, և սպանել նրան ընտանիքի աչքի առաջ:


Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է մարդասպանությունն իրականացրած տղամարդկանց, հայտնում է Reuters-ը:

 

 

Միֆիլային 3 կանանց հետ միասին մեղադրել են այն բանում, որ նա օգտագործել է մոգությունը, որպեսզի շրջաններից մեկում կարմրախտ բռնկվի, ինչը հաճախ մահացու ավարտ է ունենում:

Նույն շարքից