Հասարակություն 

Արամ Առաջինը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,- նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Նույն շարքից