Վրաց երիտասարդները մայիսի 27-ին այցելել են երկրի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Քվարելիում գտնվող տուն և կարգի բերել տարածքը, մասնավորապես մաքրել են խաղողի այգին:
Նրանք նշել են, որ եկել են խնամելու այգին, քանի որ նախկին նախագահը հնարավորություն չունի դա անելու։ Նախաձեռնող խումբը զբաղվում է թրեյնինգների, սեմինարների անցկացմամբ, կրթական գործունեությամբ։