Քննչական մարմինները դադարեցրել են քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության գործը, գրում է BBC-ն:
Ըստ իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրների` պատճառն այն է, որ հանցագործությունից երկու տարի անց քննիչներն այդպես էլ չկարողացան արդյունքի հասնել:
Նշվում է նաև, որ հետաքննության դադարեցումը չի նշանակում, թե մարդասպաններին կդադարեն որոնել: Եթե գործով զգալի տեղեկություն լինի, հետաքննությունը կշարունակվի: