Հասարակություն 

Բրիտանիայի թագուհին խոստացել է շարունակել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիալի թագուհի Ելիզավետա 2-րդը կառավարության աշխատանքի արդյունքներին նվիրված Իր ամենամյա ելույթում հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը ուկրաինական դեպքերի պատճառով կշարունակի ճնշումները Ռուսաստանի նկատմամբ:

 

Այս մասին գրում է  The Guardian պարբերականը, նշելով, որ Անգլիան կշարունակի Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ ստիպելով վերջինիս հարգել Ուկրաինայի տերիտորյալ անձեռնմխության իրավունքն ու ինքիշխանությունը ու կպնդի մինսկյան համաձայնագրերի կատարման անհրաժեշտության մասին:

 

Թագուհին անրադարձել է նաեւ Բրիտանիայի Եվրագոտուց դուրս գալու մասին լուրերին, նշելով, որ այս հարցի շուրջ համընդհանուր հանրաքվե կանցկացվի մինչեւ 2017թ-ը:

Նույն շարքից