Մայքլ Ջեքսոնին պատկանած «Նևերլենդ» հեքիաթային հայտնի ռանչոն վաճառքի է հանվել 100 մլն դոլարով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Վաճառքից առաջ բնակավայրը վերանվանվել է Sycamore Valley ռանչո։
Մայքլ Ջեքսոն այն գնել էր 1987-ին՝ 19.5 մլն դոլարով։ Երգիչը այն անվանել էր «Նևերլենդ»՝ ի պատիվ Փիթեր Փենի ստեղծագործությունից հեքիաթային կղզու։
























