Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգին վերակառուցումից հետո հունիսի 1-ին կընդունի իր առաջին այցելուներին. քաղաքապետարան

Վերակառուցված Երևանի կենդանաբանական այգու և 2015 թ. սեզոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 1-ին, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։



«Հունիսի 1-ին տեղի կունենա վերակառուցված կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը։ Այդ օրը կկազմակերպվեն համերգային ծրագրեր և մրցույթներ։ Երեխաների մուտքն անվճար կլինի։ Սպասվում են բազմաթիվ անակնկալներ», –ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Սուքիասյանը։



Նրա խոսքերով` առաջին փուլից հետո կենդանաբանական այգին  ամբողջովին նորացված է։ Վերակառուցման երկրորդ փուլն մեկնարկելու է աշնանը և ծրագրված է  Երևանի  կենդանաբանական այգին դարձնել տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին։



Փոխքաղաքապետը նշեց, որ կենդանաբանական այգու տարածքում, որտեղ տեղակայված են մանկական ատրակցիոնները, այսուհետ կարելի է օգտվել անվճար։



Նա չբարձրաձայնեց կենդանաբանական այգու մուտքի տոմսի արժեքը, նշելով որ, երկուշաբթի և չորեքշաբթի օրերին այն ավելի մատչելի կլինի, քան մնացած օրերը։



Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թ.։ Ներկա պահին հաշվառվում են այգու բնակիչների տեսակներն ու քանակը։ 

Նույն շարքից