Հասարակություն 

Թեժ գծով ստացվել է 238 զանգ, 176-ին տրվել է լուծում. Երևանի քաղաքապետարան

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 238 հեռախոսազանգ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 176-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 62 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:


Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 40-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից