Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սիրիա են հասցրել հերթական հումանիտար օգնությունը:
Պատվիրակության անդամները հանդիպել են Սելեւկյան պատրիարք Եֆրեմի հետ, ով հայտարարել է, որ Սիրիան շարունակում է մնալ իրենց հայրենիքը:
Իրենց հերթին պատվիրակները հավաստել են, որ Ռուսաստանը շարունակելու է օժանդակել Սիրիայի ժողովրդին ու Ասադին:
Հումանիտար օգնությունը կտրամադրվի վերջին հրետակոծություններից տուժած բնակիչներին ու փախստականներին:
Պատվիրակները Սիրիա են հասցրել դեղորայք, պարեն ու առաջին անհրաժեշտության ապրանքներ: